Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան. Այնպես չի, որ մենակ կախված ենք գազի այդ մի տրուբից, եւ վերջ, մենք երկրորդ խողովակն էլ ունենք. «Հրապարակ»

Ապրիլ 15,2026 10:50 Share

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

– Մեր տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, ոչ թե ԵՄ-ից, հիմա, ասենք, եթե մեր գազը թանկանա` 500 դոլարից ավելի վճարենք, դա նշանակում է, որ մենք ավելի՞ անկախ կլինենք։

– Ուրեմն, ձեր գազը հիմի 400 դոլար է, էդ որ Պուտինն ասում է` էլի կբարձրանա: Մենք 400 դոլարից էժան չենք առնում։ Հիմի դուք գազը, որ ձեր տանը վառում եք, ինչքա՞ն եք վճարում` 170 դոլա՞ր։

– Պետությանը 177-ով է վաճառում, մնացածը պետության եւ այդ ընկերության միջեւ կարգավորվող հարցեր են։

– Բայց մեզ վերավաճառում են 400-ով։ Դուք հանգիստ եղեք, մենք Իրանից գազ կբերենք, Ադրբեջանը վաղը կարող է ․․․ Տեսա՞ք նավթամթերքը ոնց էժանացավ մեզ մոտ, երբ Ադրբեջանից բերեցինք, վաղը կարող է Ադրբեջանն էլ մեզ առաջարկի գազ։ Այնպես չի, որ մենակ կախված ենք այդ մի տրուբից, եւ վերջ, մենք երկրորդ խողովակն էլ ունենք։

– Իսկ ինչո՞ւ ենք ասում՝ գնում ենք ԵՄ, խորհրդարանում նախագիծ ընդունեցինք, Ռուսաստանին մեր դեմ հատուկ լարում` չարացնում ենք։

– Մի վայրկյան, Ռուսաստանին ո՞վ է չարացրել։ Ռուսաստանն ինքն է չարանում իր դեմ, մենք հայտ չենք ներկայացրել, որ մենք վաղը գնում ենք դեպի Եվրոպա, մենք Եվրոպա հլը չգիտենք` եթե հայտ ներկայացնենք, դրանից հետո, քանի տարի հետո պիտի բան անենք, որ Եվրոպա գնանք, երբ պիտի մեզ ընդունեն իրենք։ Մենք ապրում ենք, աշխատում ենք Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, բոլորի հետ էլ մենք ունենք, նույնիսկ` Եվրոպայի, նույնիսկ` Չինաստանի հետ։ Մենք նախագիծը չե՞նք ընդունել խորհրդարանում։ Ընդունե՞լ ենք, բանը, ո՞նց էր կոչվում՝ սկսել աշխատանքներ, որպեսզի զարգացնենք մեր հարաբերությունները։ Մենք կապրիզ չունենք, ընդամենն ուզում ենք, որ մեր երկիրը հավասարը հավասարի լինի բոլորի հետ։ Ո՞վ է Ռուսաստանին չարացնում, ինքն է ասում` չպիտի գնաք սրանց հետ խոսեք, նրանց հետ շփվեք, մենք ում հետ ուզենանք, նրանց հետ էլ պիտի առեւտուր անենք, ցանկանանք ռազմավարական ընկեր դառնալ։ Ռուսներն ինչի՞ են նախանձում, ինչի՞ են վախենում, Եվրոպայի անունը տալիս են,․․․ ասում են` Եվրոպան մեր թշնամին է, դուք իր հետ գործարք եք անում, մենք էլ ենք թշնամի ունեցել, որ Ռուսաստանի հարազատներն են եղել, մենք իրանց, օրինակ, ասե՞լ ենք` ինչի եք էդ պետությունների հետ հարաբերությունների մեջ։ Կարելի՞ է ամեն անգամ Լարսը փակել, վառելիք չեն տալիս, գազը կթանկացնենք․ հետո ի՞նչ՝ Եվրոպային էլ գազ չտվեցին, Եվրոպան հո չվերացա՞վ։ Մենք չենք ընդունում իրենց ուլտիմատումները, ուզում են մեզ վախեցնել, թե կխառնվենք ձեր ներքին գործերին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930