Լրահոս
Օրվա լրահոսը

2 նախադասություն չէր կարողանում կապել իրար. Փաշինյանի նախկին դասախոսը՝ Փաշինյանի մասին

Ապրիլ 15,2026 13:16 Share

«Սամվել Կարապետյանը հայրենասեր է, մեծահոգի, հայ մեծացած: Իսկ Նիկոլ Փաշինյանին ճանաչել եմ 1993-ից, որպես մանկավարժ՝ դաս էլ եմ տվել: Նա միջակ, երեք թվանշանի ուսանող էր: Երկու նախադասություն չէր կարողանում կապել իրար»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եկած նրա աջակիցներից մեկը՝ ռուսերենի և ֆրանսերենի մասնագետ Նաիրա Ավագյանը:

Փաշինյանի նախկին դասախոսը պատմեց, որ եթե համալսարանում դասավանդելիս բացահայտել է Նիկոլ Փաշինյան ուսանողին, ապա 2001-ին, երբ աշխատում էր «Литературная газета»-ում որպես խմբագրի տեղակալ, հասցրել է բացահայտել նաեւ Նիկոլ Փաշինյան մարդուն. «Այդ ժամանակ մեզ խնդրեցին մի հոդված գրել, անմեղ մարդուն դարձնել այսօրվա պես՝ ինչպես Սամվել Կարապետյանին, մենք մի քանի խմբագրություններով հրաժարվեցինք, իսկ նա դեռ սկսնակ էր, շատ սիրուն գտան իրեն: Մարդը 800 դոլար վերցրեց ու այդ օրվանից հետո իրեն որպես լրագրող չեմ ընդունում, նա այդ օրվանից ծախվեց մինչեւ առ այսօր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Լուսանկարները 2018-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես գրելով. «1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ եւ կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել եւ տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն ըստ էության անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930