Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փոփոխությունները

Ապրիլ 15,2026 19:07 Share

Սույն թվականի ապրիլի 15-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փոփոխությունները, որոնք միտված են մատակարար կազմակերպության կողմից բաժանորդներին ծանուցման եղանակներին և նոր կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման հարաբերություններին։

✅ Վերջին տարիներին կառուցապատման տեմպերի ավելացմամբ և ջրաղբյուրներում ջրի ծավալների նվազմամբ պայմանավորված առաջանում են խնդիրներ՝ առավելապես Երևան քաղաքում ջրամատակարարման գրաֆիկների ապահովման տեսանկյունից։ Նշված հարցի լուծման նպատակով, մինչև վարձակալի և վարձատուի կողմից ջրաքանակի ավելացմանն ուղղված աշխատանքների իրականացման ավարտը, սահմանվել է, որ բազմաբնակարան շենքերի և թաղամասերի դեպքում պահանջվող ջրաքանակը մատակարարի կողմից կապահովվի շենքի ավարտական փուլում, իսկ մինչ այդ՝ կառուցապատողը կապահովվի կառուցապատման համար անհրաժեշտ ջրաքանակով։

✅ Ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործումը կանխելու նպատակով՝ գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ հողամասերի մասով սահմանվել է, որ տեխնիկական պայմաններ կամ միացման պայմանագրի կնքման առաջարկ դիմող անձին ներկայացվում է, եթե նշված հողամասի վրա առկա է օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած շինություն կամ իրավասու մարմնի կողմից փաստված է, որ դիմող անձը փաստացի բնակվում է տվյալ հողամասում։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930