Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա»-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան

Օգոստոս 05,2026 15:52 Share

ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան.

✅Սույն թվականի օգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։

✅Ընկերության ներկայացրած հայտը սահմանված կարգով ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ուստի նիստում քննարկված որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։

Հանձնաժողովի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31