Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է.
«ՀՀ Վճռաբեկ Դատարանը որոշել է փաստաբանների մուտքը խոչընդոտելու գործով գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։
1. Ցանկացած վայր, որտեղ սահմանափակվում է անձի ազատ տեղաշարժը, համարվում է անազատության վայր։
2. «Պաշտպան-վստահորդ» հարաբերությունները կախված չեն քննիչի որևէ վարութային արձանագրումներից։
Կարդացեք նաև
3. Վստահորդներին անազատության վայրում տեսակցելու իրավունքի խոչընդոտումը պետք է գնահատական ստանա քրեաիրավական դաշտում։
Այս գործով քրեական վարույթ նախաձեռնելը դարձավ պարտադիր։
Ձեզ, որ մատչելի հայերենով ասում ենք, իշխանության ապօրինի պահանջները մի սպասարկեք, չեք լսում…»։

















































