Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

Ապրիլ 15,2026 22:40 Share

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվականները։

ՌԴ փոխվարչապետը կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը կկայանա Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համատեղ նախագահությամբ։

Հանդիպման օրակարգում են՝ հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների իրականացման շուրջ քննարկումը, որը տեղի էր ունեցել Աստրախանում անցյալ տարվա օգոստոսի 22-ին։

Կողմերը կքննարկեն նաև երկկողմ համագործակցության հիմնական ոլորտների զարգացման գործողությունների ծրագրի ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930