Լրահոս
Օրվա լրահոսը

2026թ. մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

Ապրիլ 15,2026 23:10 Share

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️

❗️2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ՄԻԱՅՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ թռիչքների իրականացումը, մասնավորապես․

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,

• ուսումնական թռիչքները,

• անձնական թռիչքները,

• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,

• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

❗️Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել ՄԻԱՅՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930