Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրիլ Ֆրոլով. «Կուսակցության ծրագրում եկեղեցու պառակտում ներառելը իսկապես ինչ-որ նոր բան է, աննախադեպ իրողություն, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա». «Ազգ

Ապրիլ 17,2026 11:01 Share

…Փաշինյանի կառավարության առճակատումը Հայ Առաքելական եկեղեցու հետ մտնում է նոր փուլ: Արդյոք նախկինում եղե՞լ են նախադեպեր, որ որեւէ քաղաքական կուսակցություն եկեղեցու պառակտման պլաններ մտցնի իր նախընտրական ծրագրում: Մենք այս թեման քննարկեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերի բաժնի ղեկավար Կիրիլ Ֆրոլովի հետ:

– Կուսակցության ծրագրում եկեղեցու պառակտում ներառելը իսկապես ինչ-որ նոր բան է, աննախադեպ իրողություն, համաշխարհային  պրակտիկայում նման բան չկա, – կարծում է փորձագետը:- Այստեղ Փաշինյանը գերազանցել է անգամ Զելենսկուն: Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության ծրագրերում եկեղեցու պառակտում չի ներառել, չնայած նա ստեղծում է այն՝ հետեւելով Պորոշենկոյին… Ես տեսնում եմ միայն մեկ պատմական նմանադեպ: Փաշինյանը գնում է Լենինի եւ Տրոցկու հետքերով, որոնք կազմակերպեցին պատրիարք Տիխոնի հեռացման եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության փոփոխության նորացումային պառակտումը: Փաշինյանն այժմ նման «նորացումային» պառակտում է անում Հայ Առաքելական եկեղեցում: Մեթոդներն էլի նույնն են: Հարցն այն է, թե արդյո՞ք այս համարը կանցնի:

Թարգմանեց

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930