Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ
Առաքելյանի գրառումը Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ.
«Մեր ժողովուրդը մանկան պես միամիտ է ու դյուրահավատ։ Նա ծանր պատմություն է ունեցել, նրան շատ են խաբել։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին։ Եվ եթե իմ գործունեության ընթացքում ինձ հաջողվի թեկուզ փոքր-ինչ բարձրացնել ազգի մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարած», – այս խոսքերը պատկանում են Հայաստանի ազգային հերոս, պետական և քաղաքական խոշոր գործիչ Կարեն Դեմիրճյանին։ Այսօր նա կդառնար 94 տարեկան։
Դեմիրճյանն այն եզակի առաջնորդներից էր, ում կերպարը մեր հավաքական հիշողության մեջ դրոշմվել է հպարտության, կարոտի և խորը ափսոսանքի զգացումներով։
Նրա մեծության հիմքում ընկած էր պետականամետ մտածողությունը և մարդակենտրոն վերաբերմունքը։ Դեմիրճյանը սիրում էր իր երկիրը ոչ թե խոսքերով, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով և իր ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու անկոտրում կամքով։
Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար։ Կամ մենք բարձրանում ենք այդ մակարդակին, կամ շարունակում ենք ապրել՝ կրելով անսկզբունքային և անարդյունավետ կառավարման բոլոր հետևանքները։
Շնորհավոր երկնային տարեդարձդ, օրինակելի հայ և քաղաքական գործիչ։


















































