Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ

Ապրիլ 17,2026 13:44 Share

Բրյուսելում մեկնարկել են Արցախի պատվիրակության կարևոր հանդիպումները Եվրոպական խորհրդարանի ազդեցիկ անդամների հետ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) ջանքերով կազմակերպված այս այցի նպատակն է միջազգային ամենաբարձր հարթակներում բարձրաձայնել արցախահայության առջև ծառացած հումանիտար ու քաղաքական լուրջ մարտահրավերները։

Արցախյան պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Թեմական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրանց ուղեկցում են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանն ու Բելգիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Բրյուսելյան օրակարգի շրջանակներում պատվիրակությունն արդեն հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի (ԵԺԿ խմբակցություն) և Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադիմական դաշինքի փոխնախագահ Յանիս Մանիատիսի հետ։

Հանդիպումների առանցքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և միջազգային հանրության կողմից գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն է։ Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են այն կրիտիկական խնդիրները, որոնց այսօր բախվում է արցախահայությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ մարդասիրական տեսանկյունից։

Այս այցը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին, Արցախի օրակարգը շարունակում է մնալ եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, իսկ հայկական կողմի հետևողական աշխատանքը միտված է ապահովելու Արցախի ձայնի շարունակական հնչեղությունը միջազգային ասպարեզում։
Հանդիպումների շարքը Բրյուսելում շարունակվում է՝ նոր հնարավորություններ ստեղծելով արցախահայության շահերի ներկայացման համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930