Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարներին ուղիղ հրահանգ են տվել չմասնակցել Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» վերանորոգման մրցույթին․ բարձրաձայնում է փոխքաղաքապետը

Ապրիլ 17,2026 21:55 Share

Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, մեջբերելով Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքի (այն տեղական նշանակության հուշարձան է) վերանորոգման համար հայտարարված մրցույթը, պնդում է, որ շինարարներին չեն թույլատրում մասնակցելու Գյումրու քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին։

Սրանով նպատակ ունեն պարալիզացնելու քաղաքապետարանի բնականոն աշխատանքը ու բնակիչների մոտ տպավորություն ստեղծելու, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում աշխատել։

«Վառ օրինակ՝ «Սպիտակ հիվանդանոցի» շինարարության ձգձգումն է, այստեղ միտումնավոր շինարարական աշխատանքների մրցույթներին շինարարներին ուղիղ ու դիտավորյալ հետ են քաշում, որ չմասնակցեն։

Մենք սա հստակ տեսնում ենք, որովհետև հնարավոր չէ տվյալ շինարարական օբյեկտի նկատմամբ որևէ հետաքրքրություն չլինի։ Մենք բարձրաձայն՝ մեր էջի միջոցով բոլորին հայտարարում ենք, որ շինարարության մրցույթը բաց է, թափանցիկ է, մասնակցություն ունեցեք, 4-րդ, 5-րդ անգամ մրցույթ ենք հայտարարել, ո՛չ «Ճերմակ հիվանդանոցի» վերանորոգման մրցույթին մասնակցություն կա, ո՛չ շների կացարանինը»,- ասաց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ Ռուսաստանի տարբեր տեղանքներից ներդրողները մեծ հետաքրքրություն ունեն Գյումրու հանդեպ, բայց իրենք չեն կարողանում ստեղծված խոչընդոտները հաղթահարել, այդ պատճառով էլ համագործակցությունը դանդաղում է։ Ըստ փոխքաղաքապետի, իրենք համագործակցում են մարզային իշխանության հետ, իսկ նրանք՝ ոչ։

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանն էլ ասաց, որ շների կացարան ստեղծելու համար հինգ անգամ մրցույթ հայտարարեցին, սակայն ոչ մի շինարար չմասնակցեց։ Ծրագիրը չեղարկվեց, գումարը հետ վերցրեցին։ Ծրագրի արժեքը 124 միլիոն դրամ էր, որի առյուծի բաժինը՝ 80 միլիոն դրամը, տրամադրել էր կառավարությունը, մնացածը՝ համայնքը։

Ու քանի որ ծրագիրը չեղարկվել է, ապա Գյումրու համայնքապետարանը որոշել է իր միջոցներով կացարան կառուցել՝ նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930