Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական երգեր ու ժեստեր Գյումրիում․ Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդը»՝ Վարդանանց հրապարակում

Ապրիլ 19,2026 19:23 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր Գյումրի է եկել իր «ամուսնալուծված» տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՔՊ-ականների ու համակիրների հետ՝ « Խաղաղության ձայնը» խորագրով համերգին իր մասնակցությունն ունենալու, Վարդանանց հրապարակում գրկախառնվեց, լուսանկարվեց շատերի, այդ թվում՝ երեխաների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդը» երեք երգով հանդես եկավ․ դրանցից մեկը, ինչպես պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ «Հեղափոխությանն ասում եմ՝ այո»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն գրվել է 2020 թվականին, երբ Սահմանադրական հանրաքվե էր նախատեսվում, հաջորդ երգը 2018 թվականի մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից սկսված երգն է՝ «Իմ քայլը», երրորդ երգը «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգն է, որի խոսքերի հեղինակը դարձյալ Նիկոլ Փաշինյանն է։

Նկատենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ թիվ են կազմում հյուրերը՝ հանրապետության այլ տեղանքներից եկած, իսկ որ ավելի ճիշտ է՝ բերված մարդիկ։ Հրապարակը մարդաշատ է՝ չնայած Գյումրու  հորդառատ, անդադար անձրևին ու ցրտին։

Նիկոլ Փաշինյանը իր ամեն ելույթից հետո հավաքվածներին հարցնում էր․ «Տրամադրություններդ լա՞վ են» ու կրկին մեկնաբանում երգերը։ Նա ներկաներին պարբերաբար հորդորում էր՝ ձեռքերը վեր պարզած ծափահարել՝ ինչպես հեղափոխության օրերին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930