«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Բալանսավորում չի նշանակում «բոլորին մի քիչ դուր գալ»։
Բալանսավորում նշանակում է հստակ հենման կետի վրա կառուցված արտաքին քաղաքականության և հարաբերությունների կառավարում։
Միջազգային հարաբերություններում կայունությունը ծնվում է հստակ ռազմավարական դիրքավորումից։
Կարդացեք նաև
Անորոշությունը հավասարակշռություն չի ստեղծում, այլ՝ խոցելիություն։
Ֆիզիկայի լեզվով՝ առանց հենման կետի հավասարակշռություն գոյություն չունի։ Քաղաքականության մեջ այդ հենման կետը ռազմավարական ընտրությունն է։ Առանց դրա դու ոչ թե բալանսավորում ես, այլ կախվածության դաշտում ես հայտնվում։
Մի քիչ ՀԱՊԿ, մի քիչ ԵԱՏՄ, մի քիչ ԵՄ՝ սա «բազմավեկտորություն» չէ։ Սա համակարգային անորոշություն է, որտեղ յուրաքանչյուր ուժ քեզ տեսնում է ոչ թե որպես գործընկեր, այլ որպես ազդելու օբյեկտ։
Պատմական փորձն էլ նույնն է ասում․ այն երկրները, որոնք հստակ ընտրություն են կատարել և ինստիտուցիոնալացրել են այդ ընտրությունը, դարձել են կանխատեսելի ու վստահելի խաղացողներ։ Նրանք, որոնք փորձել են բոլորին միաժամանակ բավարարել, ծանր վախճան են ունեցել:
Հայաստանի ընտրությունը պետք է դառնա հստակ՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը ինստիտուցիոնալ կայունության, իրավական համակարգի և անվտանգության նոր ճարտարապետության ընտրություն է։
Պետության ուժը բոլոր ուղղություններով նայելու մեջ չէ, այլ մեկ հստակ ուղղությամբ հաստատակամ շարժվելու։


















































