«Այս ընտրությունները լինելու են ընտրություն հայ լինել-չլինելու, մարդ լինել-չլինելու մասին»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, «Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների կառավարման տարիներին հայկականությունը սկսվել է պակաս կարեւորվել դպրոցներում, գրականության դասագրքերից ու ծրագրերից հանված են Րաֆֆին ու Միքայել Նալբանդյանը. «Դպրոցների պատին մեր երեխաները կարդում են՝ լավ սովորի, որ լավ ապրես… «Լավ ապրել-չապրելու բանաձեւը Փաշինյանը տվել է: Լավ ապրելն այն է, որ շատ փող աշխատես ու շատ ծախսես»:
Անդրադառնալով Փաշինյանի նախընտրական ծրագրին՝ Սողոմոնյանը նկատեց, որ այն ստի ու կեղծիքի ծրագիր է, որտեղ տեղ է գտել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հակաիրավական ու հակասահմանադրական պայքարը. «Ատելության, թշնամության, բախումների նոր ալիքներ են մեզ սպասվում, նոր սթրեսներ են սպասվում: Այն, ինչ գրված է Փաշինյանի ծրագրի մեջ՝ քրիստոնեությանը հակասող է: Այն, ինչ Փաշինյանի կողմից է մատուցվում վերջին տարիներին՝ տեղ է գտել հենց իրենց նախընտրական ծրագրում: Այդ ծրագրի մեջ նշված է՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին իր փաստացի պետի գործունեության շնորհիվ կորցրել է վստահությունը հավատացյալների շրջանում. սուտ…»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































