Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում եմ այս հիմար որոշման հետ համերաշխ ավագանու անդամներին կանգնել վարորդների կողքին և իրենց վրա վերցնել մարդկանց զայրույթը. Իզաբելլա Աբգարյան

Ապրիլ 23,2026 11:32 Share

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ տեսա կադրերը, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի վրա։

Դա խուլիգանություն է և պատժելի գործողություն։
Մեր քաղաքացիները պետք է մնան օրենքի շրջանակներում։

Իսկ այս բռնարարքների շարանի վտանգավորությունը չգիտակցող` որոշում ընդունողները ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ յուրաքանչյուր նման դեպքի համար։

Երեկ 10 համարի տրոլեյբուսում ես եմ կանխել իրավիճակի հունից դուրս գալը։ Ու մեղավորը պատժվելուց վախեցող, վերադասի հրահանգը կատարող վարորդն էր։

Տեղից շարժվեց, այդպես էլ չբացելով հետևի դուռը։ Այնտեղից, բնականաբար, սկսեցին գոռալ։ Պատասխանը «հանճարեղ էր»։ Առաջարկեց իջնողներին նախօրոք մոտենալ և զգուշացնել։ ԼՑՎԱԾ տրոլեյբուսում։
Ասացի, որ իրավունք չունի նման պահանջ դնելու, մարդիկ էլ չպիտի առաջ անցնեն իջնելու համար։ Փորձեց հակաճառել։ Ներկայացա, որ ավագանու անդամ եմ։

Ինձ վրա վերցրեցի վարորդի հետ պարզաբանումը։ Մարդիկ դրանից հանգստացան։
Առաջարկում եմ այս հիմար որոշման հետ համերաշխ ավագանու անդամներին կանգնել վարորդների կողքին և իրենց վրա վերցնել մարդկանց զայրույթը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930