Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։
«Մարսելում, Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց, Ֆրանսիան հիշում է։ Ցեղասպանություն։ Մարդկության դեմ հանցագործություն։ Մեկ միլիոնից ավելի երեխաներ, կանայք և տղամարդիկ սպանվեցին։ Բայց սա ոչինչ չի ջնջում. ո՛չ ժողովրդի մեծությունը, ո՛չ լեզվի և մշակույթի գեղեցկությունը, ո՛չ էլ հիշողությունը, որը շարունակում է փոխանցվել այստեղ՝ Մարսելում։
Հավատարիմ իր պատմությանը՝ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, նրա պաշտպանությանը և խաղաղությանը։ Նրա ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»,- գրել է նա։
Ինչպես նաևՀայոց ցեղասպանության հիշատակի առթիվ ելույթ ունենալով Մարսելում՝ նա հայտարարել է․
Կարդացեք նաև
«Ֆրանսիական զենքը մուտք է գործում Հայաստան, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիացի զինվորները վերապատրաստում են հայ զինվորականներին։ Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների պատմությունը հազարամյակների պատմություն ունի, մեր երկու երկրների միջև բարեկամությունն ամրապնդվել է»։


















































