Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել սուրբ նահատակների ոգեկոչման և հարգանքի տուրք մատուցելու արարողություն, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ (Ռուսաստանի, Կովկասի և եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերով) Սոնատա Քոուլթերը, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել դեսպան Նարեկ Մկրտչյանը, աղոթք է բարձրացվել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի կողմից։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ





















































