Լրահոս
Օրվա լրահոսը

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսը կարճատև հանդիպում է ունեցել Մայք Ջոնսոնի և Աբրահամ Համադեի հետ

Օգոստոս 21,2026 15:20 Share

Արիզոնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարդան Արաբյանը, որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ, մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կողմից, ի պատիվ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, կազմակերպված ընդունելությանը։

Ընդունելության ընթացքում հյուպատոս Արաբյանը կարճատև զրույց է ունեցել խոսնակ Ջոնսոնի և կոնգրեսական Համադեի հետ։ Զրույցի ընթացքում կարևորվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովին հաջորդած ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ու ամրապնդման գործում։

Հյուպատոսը նաև փոխանցել է դեսպան Նարեկ Մկրտչյանի շնորհակալությունը՝ դեսպանությանը ընդունելությանը մասնակից դարձնելու համար:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել