Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը ժամանակից շուտ տարած հաղթանակով են մեկնարկել։
Ընդ որում, Եվրոպայի քառակի չեմպիոն Հարությունյանը հյուսիսմակեդոնացի Վլադիմիր Եգորովին պարտության է մատնել տուշեով՝ մաքուր հաղթանակ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































