Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյանը չկարողացավ մտնել եզրափակիչ

Ապրիլ 25,2026 19:26 Share

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնության մեր գլխավոր հավակնորդը՝ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, կիսաեզրափակչում հանդիպեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զավուր Ուգուեւի հետ։

Առաջին մրցափուլից հետո Արսենը հաշվի մեջ առջեւում էր 3։0 հաշվով, սակայն երկրորդում նա ընդամենը մեկ ակնթարթ կորցրեց զգոնությունը եւ փորձառու մրցակիցը օգտվելով դրանից՝ նախ չորս միավորանոց հնարք կատարեց, ապա նաեւ մաքուր հաղթանակ տարավ։

Վաղը Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Դմիտրի Շամելայի հետ, որը նույնպես հանդես է գալիս UWW  դրոշի ներքո։

Այսպիսով, ազատ ոճի Հայաստանի հավաքականը այս ԵԱ-ում ոսկե մեդալ չի ունենա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930