«Անվտանգ, բարեկեցիկ, զարգացող պետություն»․ «Հանրապետություն» կուսակցությունն այսպիսինն է տեսնում Հայաստանը 2040 թվականին, եթե, իհարկե, առաջիկա ընտրություններում կուսակցությանը հաջողվի ստանձնել երկրի կառավարումը եւ առաջիկա տարիների ընթացքում իրականացնել ծրագրային դրույթները։
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր հրապարակեց իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները․
- Դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից՝ մինչեւ 2026-ի դեկտեմբերի 1-ը
- Դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ մեկ տարվա ընթացքում
- Կնքել ռազմական համագործակցության և փոխօգնության համաձայնագրեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ
- Անցում պրոֆեսիոնալ բանակի՝ 5 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի 20 տոկոսով զորակոչի կրճատմամբ
- Ձևավորել կիբերանվտանգության ծառայություն
Կուսակցությունն, ի դեպ, առաջիկա ընտրություններում հանդես կգա «Քեզ համար, Հայաստան, քեզ համար» կարգախոսով։
2040 թվականի իր պատկերացրած Հայաստանին հասնելու համար «Հանրապետությունում» առաջարկում են խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական կառավարման համակարգի անցում, ԱՄՆ եւ Եվրոպայի հետ հարցերը համակարգող նոր փոխվարչապետի պաշտոնի ձեւավորում։
Կարդացեք նաև
Պրոֆեսիոնալ բանակի դեպքում խոստանում են մարտական հերթապահության փոխարինում օդային եւ ցամաքային նոր տեխնոլոգիաներով։ Խոստանում են նաեւ 10 օրում նվազեցնել գործազրկությունը մինչեւ 3 տոկոս, հանքահումքերի ռացիոնալ օգտագործում, ՌԴ կապիտալի կրճատում, ազգայնացում, ռազմարդյունաբերության պետական աջակցություն, AT ընկերություններին՝ բացառիկ հարկային դրախտ, օգոստոսի 8-ի համաձայնագրի հիման վրա, ամերիկյան մոդուլային կայանների եւ ֆրանսիական ատոմակայանի կառուցում, 5 մլրդ խորանարդ ջրի ամբարում եւ կառավարում։
Ծրագրի այլ մանրամասները՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































