Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են

Ապրիլ 27,2026 23:13 Share

2025 թվականի արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհում ամենաբարձր ռազմական բեռնվածություն ունեցող տասը երկրների շարքում են։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Հարավային Կովկասի երկու երկրներում էլ ռազմական ծախսերի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը 2025 թվականին կազմել է 2,5%։ Ռազմական ծախսերի ինտենսիվությամբ Ադրբեջանն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 6,5%-ը։

Իսկ ահա Հայաստանը համաշխարհային ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ ՀՆԱ-ի 6,1% ցուցանիշով։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ամբողջ աշխարհում ռազմական ծրագրերի վրա ծախսվել է գրեթե 2,9 տրիլիոն դոլար, ինչը 2,9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: SIPRI-ի տվյալներով՝ այս ցուցանիշը կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,5%-ը, ինչն ամենաբարձրն է 2009 թվականից ի վեր։

 

Թարգմանությունը՝ factor.am-ի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930