Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը դառնում է կուսակցական խաղացող. «Ժողովուրդ»

Ապրիլ 28,2026 10:18 Share

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյան։

Պաշտոնապես նա ղեկավարում է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը։

Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։

Օրինակ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել»՝ փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումը։

Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյանին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։

Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։

Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930