Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ին 2022-ի համեմատ մինչեւ 35 տարեկան գիտնականների թիվն աճել է 16%-ով. ԳԱԱ նախագահ

Ապրիլ 28,2026 12:24 Share

Նիկոլ Փաշինյանը ԳԱԱ-ում հանդիպում է գիտական հանրության հետ: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը (լուսանկարում) ողջունելով վարչապետին՝ նշեց, որ ակադեմիայում մեկնարկում է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում. մրցունակություն, գիտական գերազանցություն եւ գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղանի ձեւաչափով քննարկումների շարքը, որը նախաձեռնել է ԳԱԱ-ն՝ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Աշոտ Սաղյանն ասաց, որ կլոր սեղանի առաքելությունն է ՝ գիտական հանրության ակտիվ մասնակցությունը գիտության զարգացման ռազմավարական ծրագրի իրացման գործընթացներին:

Նրա ձեւակերպմամբ, գաղափարը ծագել է կառավարությունում գիտության զարգացման ռազմավարության ծրագրի քննարկման ժամանակ՝ լսելով բանախոսների, վարչապետի դիտարկումները: ԳԱԱ նախագահը ի թիվս այլնի ներկայացրեց նաեւ, որ մինչեւ 2022 թվականը եղել է մինչեւ 35 տարեկան գիտնականների թվի նվազում, իսկ 2022-ից այն սկսել է դինամիկ աճել. «2025թ. 2022 թվականի համեմատ մինչեւ 35 տարեկան գիտնականների թիվն աճել է 16%-ով: Սա նույնպես գիտության հանդեպ պետության կառուցողական վերաբերմունքի արդյունք է»:

Աշոտ Սաղյանը նշեց, որ ԳԱԱ-ն վերջերս շահել է « Հորիզոն-Եվրոպա» դրամաշնորհային ծրագիր՝ 300 հազար եվրոյի չափով, որն առաջին «Հորիզոն» ծրագիրն է գիտության հանրայնացման բնագավառում. «Սա առաջին նվերն է ԳԱԱ-ին՝ նոր իրավակարգավիճակային գործառույթների շեմին»:

ԳԱԱ նախագահը ափսոսանքով փաստեց, որ այսօր, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի Scopus WoS համակարգում 18 ամսագիր. «Այն Ադրբեջանը, որը ԽՍՀՄ-ի տարիներին ԽՍՀՄ գլխավոր ակադեմիայի ընդամենը 1 ակադեմիկոս ուներ, որն ի պաշտոնե իրենց ակադեմիայի պրեզիդենտն էր, իսկ մենք ունեինք ԽՍՀՄ գլխավոր ակադեմիայի 18 հայազգի անդամներ: Սա այժմ մեր ակադեմիայի ամենահրատապ խնդիրներից մեկն է, ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ, նպատակ ենք դրել առնվազն 2027թ ունենալ 3 ակադեմիական ամսագրեր ՝ ներառված Scopus WoS համակարգում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930