Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ

Ապրիլ 28,2026 12:20 Share

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ս․թ․ ապրիլի 18-19-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest 2K26» լավագույն գործատուների ցուցահանդեսին՝ ներկայացնելով ընկերության թափուր աշխատատեղերը, կորպորատիվ մշակույթն ու մասնագիտական աճի հնարավորությունները։

ՏՏ ոլորտի առաջատար «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տաղավարը երկու օրերի ընթացքում հարյուրավոր այցելուներ է ընդունել, ներկայացվել են ընկերության ազատ հաստիքներն ինչպես սկսնակ մասնագետների համար, այնպես էլ` փորձառու:

«Բադալյան եղբայրներ» ընկերություններ խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանն էլ ներգրավվել է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական քննարկումներին՝ հանդիսադրելով ընկերության աշխատուժի  ձևավորման առանցքային ուղղությունները։ Պանելային քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի մրցակցության տենդենցներին և հնարավորություններին։

Անդրադառնալով ընկերության վերջին երկու տարվա բարեփոխումներին՝ Մարիա Կարապետյանը նշել է, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդնելու է գլոբալ մասնագիտական համայնքին քաջ հայտնի «Workday» ՄՌ կառավարման նորարարական գործիքակազմը։ Նա ընդգծել է, որ գործիքակազմը տարածաշրջանի մակարդակով առանձնացնելու է Խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին․ «Դա մարդկային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագիր է, որը թույլ է տալիս գործատուներին և ղեկավարներին արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը, սկսած տաղանդների ներգրավումից, աշխատակիցների զարգացումից, կատարողականի կառավարում, ժամանակի կառավարում և շատ ավելին», – ասել է նա։

Հավելենք, որ փառատոնն իրականացվել է «Career City Fest 5th Generetion» կարգախոսի ներքո, որը խորհրդանշում է փառատոնի 5-ամյակն ու ցուցահանդեսը՝ որպես 5 սերունդների հանդիպման վայր։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Career City Fest» ցուցահանդեսին և Հայաստանի լավագույն գործատուներից է։ Ընկերության թափուր հաստիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Սոֆթ Կոնստրակտը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930