Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները

Ապրիլ 28,2026 12:33 Share

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի, ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում՝ քվեարկության օրվանից 40 օր առաջ, հրապարակված են․ ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։

Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։

Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։

Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930