«Հուսով եմ, դուք եք առաջնորդելու մեր ժողովրդին։ Մենք ուզում ենք դու անես, ուրիշի մի ասա։ Մեր բանակը պահի, մեր զինվորի ցավը տանեմ։ Մենք կարանք նեղության մեջ էլ ապրենք, բայց չենք ուզում ծռված ապրենք, մենք հպարտ ազգ ենք։ Դու գնա՝ մենք քո հետեւից գալիս ենք, այս ժողովուրդը գալիս է քո ետեւից»,- Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսպես դիմեց մի կին։
«Եռաբլուրը հիշեցրեցիր, ցավ եմ ապրում․ անմեղ 18 տարեկան երեխային սահման տանել չի կարելի։ Նրանք անփորձ երիտասարդներ են։ Դրա համար, ավելի լավ է 10 հազար պայմանագրային ծառայող լինի՝ փորձառու, քան 50 հազար անփորձ լույսի ծրագրեր»,- եղավ Գագիկ Ծառուկյանի պատասխանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ես Վարդենիսում մի քանի․․․, քանի որ այնտեղի ժողովուրդը մտածելով, որ Ալիեւն ասում է՝ Սեւանն Ադրբեջանինն է, մտահոգ են, ես այնտեղ մի քանի միլիոն դոլար դրեցի, կառուցեցի, որ իմանան, եթե Ծառուկյանը գումար է դնում, ուրեմն՝ չէ»,- սա էլ Գագիկ Ծառուկյանի արձագանքն էր հանդիպման մասնակիցներից մեկի այն մտահոգություններին, որ մարդիկ գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, քանի որ ապրանքը իրացնելու խնդիր են ունենում։
«Մեզ պետք են սառնարաններ՝ բոլոր տարածքներում։ Ձեր տարածքի հետ կապված՝ այսօր այնքան գործ է լինելու, եղբայր։ Դուք պետք է կարողանաք մի բան ստեղծել, մշակել, արտադրել ու անպայման, ամեն ինչ ավելի շատ լավ է լինելու, դրա համար դուք մտածեք՝ մի բան ձեռնարկեք՝ փուռ կլինի, լավաշ կլինի, պանիր կլինի, անպայման դա արդարացնելու է, մի բան էլ ավել»,- խոստացավ Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուսումը պետք է ձրի լինի։ Մարդու կյանքից հինգ տարի պակասում է, որ չի կարողանում երեխայի ուսման վարձը մուծել, երեխայի կյանքը կարգավորել։ Թոշակները տաս հազար բարձրացրեցին, պետք է գազի, լույսի, ջրի փողը մուծես, հլը ասում են՝ կարաս Եգիպտոս էլ գնաս (ծիծաղում են)։ Աշխարհում գյուղացիների համար չկա 25 տոկոս վարկ, կա 0 տոկոս, ամենաշատը՝ 2 տոկոս։ Գյուղացին էդ ինչ պետք է անի, որ տանի տոկոս փակի»,-իր տարակուսանքը բարձրաձայնեց Գագիկ Ծառուկյանը։
«Դիմել ենք՝ էդ էլ չեն տալիս, պարոն Ծառուկյան, ասում ա՝ հլը սպասեք»,-դժգոհեց հանդիպման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































