Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-նամակ է հղել միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման առնչությամբ

Ապրիլ 28,2026 19:55 Share

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-նամակ է հղել միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, Հուշարձանների և վայրերի միջազգային խորհրդին (ԻԿՕՄՕՍ), Կաթոլիկ եկեղեցու հովվապետին, Համայն Ռուսիո պատրիարքին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման առնչությամբ։

Արձանագրելով, որ Ադրբեջանը վերոնշյալ միջազգային կառույցների (և ոչ միայն) մասնակից-պետություն է, Հիմնադրամը հիշեցնում է, որ 2020 թվականից ի վեր ադրբեջանական իշխանությունները միտումնավոր ոչնչացնում են հայկական նյութական ու հոգևոր մշակույթն Արցախում, ինչը միջազգային մի շարք կոնվենցիաների ու հռչակագրերի կոպիտ խախտում է։

Հղում անելով միջազգային մի շարք կոնվենցիաներին ու հռչակագրերին, որոնց միացել է նաև Ադրբեջանը, Հիմնադրամը կոչ է անում միջազգային հիշյալ կառույցներին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վերջ դնելու Ադրբեջանի Հանրապետության կողմից համակարգված ձևով իրականացվող հայկական մշակութային վանդալիզմին։

Դիմում-նամակները` այստեղ

«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930