Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի Դավթյան

Ապրիլ 29,2026 11:56 Share

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր առավել հաճախ բարձրաձայնված հարցերի որոշ պարզաբանումներ.
Ընթացիկ «կապույտ անձնագրերը» ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։

Միաժամանակ քաղաքացին ազատ է՝ դիմելու և ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս՝ քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։

Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930