Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

ՌԴ-ն երկարաձգել է երկրում առանց վիզայի գտնվելու ժամկետը ԱՊՀ երկրների փոխադրումներ իրականացնող վարորդների համար

Ապրիլ 29,2026 19:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Ռուսաստանի կառավարության ապրիլի 27-ի համապատասխան որոշմամբ՝ երկարաձգվել է երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների համար։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքէջում հրապարակված հրամանագրից։

«Ղեկավարվելով «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքի 5-րդ հոդվածով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է. ԱՊՀ անդամ պետությունների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստան են ժամանել առանց վիզայի, ժամանակավոր կացության ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկարաձգել մինչև ընդհանուր առմամբ 180 օր։ Արտոնությունը գործում է այն դեպքում, եթե տվյալ քաղաքացիները սահմանված կարգով դիմում են ներկայացրել Ռուսաստան մուտք գործելու և երկրում գտնվելու նպատակով», – նշված է փաստաթղթում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: