Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ու ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը քաջատեղյակ է եղել կացարանի պայմանների, անձնակազմի պահման վիճակի մասին ու թերությունները չի վերացրել. Նորիկյան

Ապրիլ 30,2026 17:57 Share

«Մեղադրյալ Տիգրան Ղազարյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում ու դատարանում տված ցուցմունքներում բավականին ուշագրավ տեղեկություններ կային: Բայց ես առանձնացրել եմ այն տվյալները, որոնք վերաբերում էին զինվորական կացարանի պայմաններին ու չափորոշիչներին, անձնակազմը այնտեղ տեղավորելուն ու վերադաս հրամանատարության, ընդհուպ մինչեւ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների իրազեկ լինելուն:

Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ՊՆ ու ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը քաջատեղյակ է եղել կացարանի պայմանների, անձնակազմի պահման վիճակի մասին ու առկա թերությունները վերացնելուն ուղղված ոչինչ չեն իրականացրել: Այդ բարձիթողի վիճակը հանգեցրել է այս ողբերգական դեպքին: Եթե իրավասու մարմինների պաշտոնատար անձանց կողմից ժամանակին իրականացվեր ՀՀ գործող օրենքով իրենց վերապահված պարտականություններն ու լիազորությունները, հնարավոր է՝ այս ողբերգական դեպքը չունենայինք »,- այսօր «Ազատի» կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց «Ազատի» կացարանի գործով տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր հարցաքննված միակ անձը գործով մեղադրյալ Տիգրան Ղազարյանն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության պետի պաշտոնը, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հսկողություն սահմանել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, հետևել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը չի կատարել իր պարտականությունները: Իր պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մահ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930