Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

«Սա Zeyro նախաձեռնությունն էր։ Նպատակն էր խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը մեր բրենդի գլխավոր խորհրդանիշն է»

Մայիս 01,2026 12:45 Share

Այսօր համացանցը խոսում է զեբրի մասին։ Ոմանք վստահ են, որ դա զեբր էր, ոմանք՝ ոչ։ Ոմանք ժպտում են, ոմանք՝ անհանգստանում։

Եկեք ասենք ուղիղ․ սա ZEYRO-ի նախաձեռնությունն էր։ Մեր նպատակն էր խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը մեր բրենդի գլխավոր խորհրդանիշն է՝ զեբրի մասին։

Միևնույն ժամանակ ուզում ենք հստակ ընդգծել․ նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում և օգտագործվել են կենդանու համար անվտանգ, էկոլոգիական ներկեր։

Մենք հասկանում ենք, որ նման նախաձեռնությունը կարող է տարբեր արձագանքներ առաջացնել։ Հենց դրա համար էլ ուզում ենք, որ այս պատմությունը չմնա միայն քննարկումների և մեմերի մակարդակում։

ZEYRO-ն հրապարակային առաջարկով դիմում է Երևանի կենդանաբանական այգուն՝ ստանձնելու այգում ապրող զեբրերի խնամքի աջակցությունը՝ կերի, անհրաժեշտ պայմանների և նրանց հարմարավետ կյանքի ապահովման ուղղությամբ։

Եթե այսօր բոլորը խոսում են զեբրերի մասին, մենք ուզում ենք, որ այդ ուշադրությունը վերածվի իրական հոգատարության։

ZEYRO. իրական զեբրերի կողքին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031