Լրահոս
Օրվա լրահոսը

Zeyro․ հայկական AI-ի պաշտոնական մեկնարկը

Մայիս 07,2026 16:49 Share

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձեւաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։

Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված եւ կանխատեսելի։

Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։

Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, եւ բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների եւ նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին եւ հանրությանը։

Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Zeyro թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031