Լրահոս
Մարդկային միտքը
Օրվա լրահոսը

Վայլդբերիսը և Օզոնը դադարեցրել են Հայաստանից վաճառքները՝ առանց  պատճառաբանության. Շուշանե Մկրտչյան

Մայիս 01,2026 14:49 Share

Անհատ ձեռնարկատեր Շուշանե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության, երեկվանից՝ մի քանի ժամում։ Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։

Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին (չեմ ասում ճնշված հարկային պայմանները)։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները։

Այս դեպքում անգամ պետական մակարդակով պարզաբանումը, հայտարարությունը նույնպես աջակցություն է։

* Թարմացում` Օզոնն էլ:

Չքաղաքականացնել. ընդամենը անհրաժեշտ է էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031