Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան կգա Amazon-ը, իսկ ՌԴ-ն ստիպված կլինի համակերպվել այդ իրավիճակին՝ «Օզոն»-ին և «Վայլդբերիս»-ին վերադարձնել Հայաստան. Արամ Սարգսյան

Մայիս 02,2026 10:30 Share

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես լուծել «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը…

ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դադարեցմամբ ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին և քայլեր չեք ձեռնարկի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս, կամ խնդիրներ կունենաք։

Նախ՝ «Վայլդբերիս»-ը և «Օզոն»-ը մեր սիրուն աչքերի համար չէին Հայաստանում․ իրենք այստեղ փող էին աշխատում։ Երկրորդ՝ համոզված եմ, որ Հայաստանի հանրությունը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը և տուրք չտա ՌԴ պարտադրանքին։ Եվ երրորդ՝ ՌԴ-ի այս պահվածքը լրացուցիչ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը ԵՄ գագաթաժողովից իրական արդյունքներ կորզի՝ թե՛ ազատ վիզային ռեժիմի, թե՛ ԵՄ 500 միլիոնանոց շուկա ներթափանցելու առումով։

ԵՄ երևանյան գագաթնաժողովը պատեհ, ժամանակին և բացառիկ առիթ է Հայաստանի համար՝ ԵՎՐԱՄԻՈւԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՅՏ ներկայացնելու տեսանկյունից։ Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին օգտվել այս առիթից։

Վստահ եմ, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը իր քվեով Է ձևավորելու իշխանություն՝ պահպանելով այսօրվա քաղաքական կուրսը, որի արդյունքում մեր առաջ կբացվեն ԵՄ շուկաների դռները, Հայաստան կգա Amazon-ը, իսկ ՌԴ-ն ստիպված կլինի համակերպվել այդ իրավիճակին՝ «Օզոն»-ին և «Վայլդբերիս»-ին վերադարձնել Հայաստան՝ փորձելով վերականգնել կորցրածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031