Հոգեվերլուծաբան. «Ալտերնատիվ Տեսակետ» հարթակը ստեղծած բլոգեր Լինդա Դավթյանն օրեր առաջ հրապարակավ հարցադրումներ էր ուղղել Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանին՝ մասնավորապես գրելով. «Ես աստվածապաշտ մարդ եմ և հոյակապ գիտակցում եմ, որ ամեն ինչ այս կյանքում ունի հետևանքներ։ Կարմայի օրենքն ասում է՝ «այն, ինչ անում է դիմացինդ՝ դա նրա կարման է, այն, ինչպես դու ես արձագանքում՝ քոնը»։ Կարմայի օրենքի վառ ապացույցը հենց Ն.Փ.-ի իշխանությունն էր, որն անցավ այն ամենի միջով, ինչում մեղադրում էր նախկիններին և դեռ պիտի անցնի։
Աննա Հակոբյանն իր ելույթում ասաց, որ իրեն բավարար վիրավորել են, փորձեց զոհ ձևանալ և խղճահարություն առաջացնել։
Աննա, Դուք խոսում եք կրթությունից և ընթերցանությունից, բայց Ձեր խոսքը չի համընկնում իրականության հետ։ Դուք ունակ չեք կրթել սեփական ամուսնուն, ՔՊ-ի կազմում գտնվող բազմաթիվ անկիրթ կանանց և տղամարդկանց, և խոսքը միայն նեղ մասնագիտական կրթության մասին չէ։ Մի՞թե կարելի է ուրիշներին սովորեցնել այն, ինչ սեփական կյանքում և աշխատանքում չի կիրառվում։ Մինչ հասարակությանը որևէ բան ասելը, նախ պետք է ինքներդ համապատասխանեք դրան։
Գրքեր կարդալու մասով՝ կարևոր չէ գիրքը, կարևոր է, թե ով է այն կարդում։ Ի վերջո, մարդն իր մտահորիզոնից վեր ընկալելու ունակ չէ։ Սա՝ ձեզ հետագայի համար։
Կարդացեք նաև
Դուք կին եք, մայր եք, ունեք երեք դուստր, ովքեր ապրում են և ապրելու են այս երկրում։ Այդ ատելության մթնոլորտը չշիկացնելու համար խոսեք Ձեր ամուսնու հետ, որպեսզի այն ամենը, ինչից Դուք այդքան բողոքում եք, չկիրառվի կանանց հանդեպ, ովքեր, Ձեր ամուսնու ասած, Հայաստանի հպարտ քաղաքացիներ են և ունեն ազատ խոսքի իրավունք։ Եթե Ձեզ չեն վիրավորում և չեն հայհոյում, ապա Դուք ևս մի՛ վիրավորեք և մի՛ հայհոյեք. ի վերջո, այդ ամենը թուլության և ապիկարության նշան է։
Թեև ֆորմալ առումով ազատ խոսքի իրավունք ունենք, սակայն գործնականում քարոզչամեքենան վիրավորանքների միջոցով փորձում է սահմանափակել այն։ Այդ ճնշումներին ոչ բոլորը կարող են դիմակայել, արդյունքում նույնիսկ չեզոք մարդիկ երբեմն միանում են հակաիշխանական ուժերին։
Նման դեպքերը բազմաթիվ են»:
«Չունեմ»,- այսպես է անձնական նամակով պատասխանել Աննա Հակոբյանը հարցին. «Եթե Դուք ազդեցություն ունեք Ձեր ամուսնու վրա, իսկ ես գիտեմ, որ ունեք, քանի որ ինքներդ ուժեղ կին եք, և ինձ դուր է գալիս թե՛ ձեր համարձակությունը, թե՛ հասարակության անկիրթ խավի սահմանափակ «կանոններին» չենթարկվելու կարողությունը, ապա ինքներդ թույլ չեք տա, որ ձեր ամուսնու կողմից ստեղծված քարոզչամեքենան թիրախավորի կանանց, ովքեր առանց որևէ վիրավորանքի օգտագործում են ազատ խոսքի իրենց իրավունքը»:
Լինդա Դավթյանն այս առնչությամբ մասնավորապես գրել է, թե նրան տեղեկացրել էր, որ հրապարակելու է պատասխանը. «Ակնհայտ է, որ նրա պատասխանի մեջ թե՛ ես, թե՛ մարդիկ կարող ենք տեսնել թե՛ քաղաքական ենթատեքստ, թե՛ իմիջի կառավարման և անձնական սահմանները պահպանելու փորձ, թե՛ մանիպուլացիոն հնարք, թե՛ զուտ մարդկային արձագանք»:
Հոգեվերլուծաբանի եզրակացությունն է. «Այո, Աննան իրավացի է. նա չունի ազդեցություն Նիկոլ Փաշինյանի վրա։ Չունի այնքան ազդեցություն, որքան ցանկանում է։ Եվ հենց դա է նրանց զույգի մեծագույն խնդիրը։
Հավատում եմ, որ Աննա Հակոբյանը կյանքի այս փուլում իսկապես կարող է համարել, որ որևէ ազդեցություն չունի Նիկոլ Փաշինյանի վրա, քանի որ Նիկոլ Փաշինյանը աֆեկտիվ բարձր վիճակով պայմանավորված ունակ է արժեզրկել այն ամենը, ինչ երբևէ արվել է նրա համար»:


















































