Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ Եվրոպական խորհրդարանը վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 02,2026 10:15 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։

Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, որոնք տարբեր բանաձևերով և հայտարարություններով աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը և նրանց՝ սեփական բնօրրան վերադարձին, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը։
Դեռ չեմ խոսում գործող կառավարչի՝ ադրբեջանական ոճրագործությունների արդարացման և խայտառակ վարքագծի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031