Լրահոս
Օրվա լրահոսը

Թալին համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով․ Մեսրոպ Առաքելյան

Մայիս 02,2026 22:20 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումները

Թալինի համայնքապետը քաղաքացիներին սոցիալական օգնություն է տրամադրել՝ համաձայն իր որոշման։ Չեմ բացառում, որ այլ համայնքապետեր ևս նման որոշումներ կայացրած լինեն։

Մի կողմ թողնենք, որ դա իրականացվում է ընտրությունների ժամանակահատվածում։

Եվ այսպես, համայնքի ղեկավարի որոշումը կայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1․1․ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված հրատապ արձագանք պահանջող իրավիճակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) անձանց սոցիալական կարիքների նախնական գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում սոցիալական աջակցության տրամադրում։

«Սոցիալական աջակցության մասին» օրենքով հրատապ արձագանք պահանջող իրավիճակ է համարվում բնական, կլիմայական, տեխնոլոգիական, կենսաբանական վտանգավոր երևույթների, զենքի տեսակների կիրառման հետևանքով, այլ պետության զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժմամբ, ՀՀ ցանկացած տարածքի բռնազավթմամբ, ՀՀ տարածքի ռմբահարմամբ, ինչպես նաև համանման այլ հանգամանքներով պայմանավորված հրատապ իրավիճակը։

Ակնհայտ է, որ Թալին համայնքում նման իրավիճակ տեղի չի ունեցել, և համայնքի ղեկավարը սոցիալական օգնություն է տրամադրել օրենքի կոպիտ խախտումներով։

Ի դեպ, «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքով 2024 թ․ նոյեմբերից համայնքի ղեկավարները որևէ այլ պարագայում իրավունք չունեն ուղիղ դրամական աջակցություն ցուցաբերել բնակիչներին, այլ կարող են մատուցել միայն սոցիալական ծառայություններ։

Հրավիրում եմ պատկան մարմինների և հրատապ արձագանքման առաջատար Դանիել Իոաննիսյանի ուշադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031