Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Երևանի շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու

Մայիս 03,2026 10:30 Share

Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031