Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

Մայիս 03,2026 17:49 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։

Վարչապետը ողջունել է Մարկ Քարնիի և պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է երկրի ղեկավարը։

Մարկ Քարնին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Կառավարությանը՝ այս կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Կանադայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը՝ Իրանի հակամարտության հետ կապված կանադացիներին ցուցաբերված աջակցության համար։ Միաժամանակ, նա անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը և հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության և հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին և մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031