Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները․ ՀՀ ԱԳՆ

Մայիս 03,2026 19:34 Share

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև գործարար կապերի խթանման և կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031