Լրահոս
Օրվա լրահոսը

Կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ․ Էմանուել Մակրոնի արձագանքը Բաքվում պահվող հայ գերիների խնդրի վերաբերյալ․ News.am

Մայիս 03,2026 23:06 Share

News.am – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։

-Պարոն նախագահ, Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք և միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ո՞րն է ձեր արձագանքը։

-Իմ պատասխանը բանակցություններն են։ Կարծում եմ՝ վաղը, երբ հանդիպեմ վարչապետին, նրա հետ կքննարկեմ այդ հարցը։ Իսկ այս այցից անմիջապես հետո կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ՝ միջնորդելու և օգնելու հարցում։ Ես հավատում եմ հարգանքին միջազգային իրավունքի նկատմամբ և շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է, և սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Այնպես որ, մեր դերը հնարավորին ամեն ինչ անելն է՝ իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031