Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ․ Էդուարդ Շարմազանով

Մայիս 04,2026 21:35 Share

«Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա, իսկ եվրոպական որևէ կառույց, որևէ պաշտոնյա անգամ ակնարկ չեն արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»,- Երևանի քաղաքապետարանի մոտ ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ նախկին փոխնախագահի գնահատմամբ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանը պետք է ընդամենը իբրև Ռուսաստանի դեմ պլացդարմ․ «Դա փուչիկ է։ Եվրոպական միությանը անդամակցելու օրակարգային հարց չկա՝ ոչ Եվրոպայում, ոչ Հայաստանում, դա բոլորն էլ գիտեն։ Որ ասում են՝ գնում ենք Արևմուտք, այդ «Արևմուտքը» Թուրքիան է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա։ Ակցիայի նպատակն այն է, որ ցույց տանք, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ և Ալիևին ասում` «Thank you»։

Եվրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ, այն դեպքում, երբ Եվրոպայի սրտում Կոսովոն ինքնորոշվել է՝ հարցրեց Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով համաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթը, ով հայտարարեց՝ Արցախի հայաթափմամբ լուծել են «սեպարատիզմի» հարցը․ «Ալիևը Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործն ինքն է, իրեն կասետային զենք տվողները (նկատի ունի Ուկրաինայի նախագահին – Ն․ Գ)»։
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է՝ Երևանում է Վլադիմիր Զելենսկին, որը 44-օրյա պատերազմի օրերին ամեն օր քաջալերում էր Ալիևին, Կիևի փողոցներն էլ ողողում էր Ադրբեջանի «հաղթանակների» պաստառներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավել քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի և արցախցիների վերադարձի իրավունքի մասին, նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասի, Եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։
Ոստիկանները թույլ չտվեցին, որպեսզի ցույցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031