Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հերքում է հունիսի 4-ին սահմանների բացման մասին լուրերը

Մայիս 04,2026 23:35 Share

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականում հրապարակվել է նյութ՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն արագացել է. սահմանային անցակետերը կարող են բացվել հունիսի 4-ին» վերնագրով։

Նյութում նշվում է, որ սպասվում է ցամաքային սահմանների բացում և երկաթուղային հաղորդակցության վերագործարկում։ Բացի այդ նշվում է, որ սահմանային անցակետերը կարող են բացվել 2026-ի հունիսի 4-ին և այս ամսաթիվը խորհրդանշական է, քանի որ 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրության և Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև ստորագրվել է Բաթումի պայմանագիրը։

Այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունը դարձել էր Հայաստանը ճանաչած առաջին պետությունը, և այն նաև գրանցվել է որպես Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության առաջին միջազգային պայմանագիրը»,-ընդգծվում է նյութում։

Այս համատեքստում թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները հերքել են այն պնդումները, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը կբացվի հունիսի 4-ին՝ նշելով, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները ընդգծել են, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031