Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանակ գետինը մտնեք, որ ՀՀ-ում ծայրահեղ աղքատություն կա, որի վերացումը ձեր նախընտրական խոստումն էր, դեռ մի բան էլ քննադատում եք առաջարկվող լուծումները. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 05,2026 11:43 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը առաջարկում է ծայրահեղ աղքատության վերացում՝ աղքատ ընտանիքներին տրամադրելով ամսական 150.000 դրամ աջակցություն։

Իշխանությունները մի վայնասուն են բարձրացրել՝ աղքատ ընտանիքներին փող են տալիս, փոխանակ աշխատանք ու կրթություն տան։

Լո՞ւրջ եք ասում։

Փոխանակ գետինը մտնեք, որ Հայաստանում ծայրահեղ աղքատություն կա, որի ամբողջական վերացումը 2021 թ․ ձեր նախընտրական խոստումն էր, դեռ մի բան էլ քննադատում եք առաջարկվող լուծումները։

Ծայրահեղ աղքատ են համարվում այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի մասով չի գերազանցում 29,200 դրամը, այսինքն՝ օրական ընդամենը 1000 դրամ։

Ընդ որում, ծայրահեղ աղքատների մեջ ավելի մեծ թիվ են կազմում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։

Այո՛, ծայրահեղ աղքատ ընտանիքները ունեն աշխատանքի, կրթության, կացարանային, առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք և լուծվելու են։ Սակայն, նման ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելը, քանի որ ունի պարենային անհրաժեշտություն, ունի ծայրահեղ հրատապություն, քանզի յուրաքանչյուր ուշացած օրը ավելացնում է նրանց առնվազն առողջական խնդիրները։

Իշխանափոխությունն ու ծայրահեղ աղքատության վերացումն այլընտրանք չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031