Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունաբերական գոտիներ լինելու են բոլոր մարզերում․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյան

Մայիս 05,2026 23:45 Share

Արդյունաբերական գոտիները ոչ միայն հավելյալ ծախս չեն, այլև լրջագույն կապիտալ ներդրումներ են պետության ապագայի համար։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյանը։

Նա նշել է, որ արդյունաբերական գոտիները, որոնք առաջարկում են պատրաստի ենթահամակարգեր, հասանելիություն ավտոնոմ էներգակիրներին ու լոգիստիկ հանգույցներին, տնտեսական գործունեության լավագույն հարթակներն են՝ ըստ միջազգային փորձի։ Նրա խոսքով՝ արդյունաբերական գոտիներ լինելու են ՀՀ բոլոր մարզերում՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները։

«Այն բիզնեսները, որոնք կհամապատասխանեն չափանիշներին, օրինակ՝ թողարկեն բարձր տեխնոլոգիական և կամ գիտելիքահեն արտադրանք, կարող են գործունեություն ծավալել արդյունաբերական գոտում՝ անկախ այն հանգամանքից, նորաստեղծ են, թե արդեն գործող»,- ասել է տնտեսագետը։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 2-րդ ուղղությունը՝ Լիլիթ Մինասյանը բացատրել է, որ Հայաստանն ավելի շատ սպառման վրա հիմնված տնտեսություն ունեցող պետություն է, ինչը բացասական ազդեցություն է թողնում, քանի որ այդպես հնարավոր չէ տնտեսական իրական աճ ապահովել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031