Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ են արձակվել, սահմանվել վարչական հսկողություն խափանման միջոցը

Մայիս 07,2026 17:13 Share

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները, տնային կալանքից ազատ արձակվեցին, նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը:

«Շարունակական անազատության մեջ գտնվելու պայմաններում էականորեն նվազել է  վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։

Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին մեղսագրվում է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել): Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել