Վարչապետ ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերին։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար՝ ավելացնելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարևորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ընտրությունները անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և հայտնել է վստահություն, որ առաջիկա ընտրությունները ևս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։
Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան։
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ


















































