«Ես՝ որպես Վահագն Հովակիմյան, ֆեյսբուք սոցցանցում ունեմ անձնական էջ, եթե ԿԸՀ նախագահ էլ չլինեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ էջը»,- մայիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսում նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով տարածված նյութերը կհամարվի՞ վարչական ռեսուրսի օգտագործում։
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ դա կախված է նրանից, թե ո՞վ է տվյալ էջի սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությո՞ւնը, թե՞ հենց պաշտոնատար անձը։ «Օրինակ՝ եթե վարչապետը փոխվի, ո՞վ է շարունակելու վարել այդ էջը»,- հակադարձ հարց է տվել ԿԸՀ նախագահը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովը դիտարկում է բոլոր թեկնածուների էջերը, սակայն տարանջատում է պաշտոնական և անձնական օգտահաշիվները։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































