Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում երեխաներ կային, ասում էին՝ փորս է ցավում ու դասերից բացակայում են. Գեղամ Մանուկյանը՝ Մոսկվա Փաշինյանի չմեկնելու մասին

Մայիս 08,2026 11:46 Share

ԱԺ ճեպազրույցում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին չմասնակցելու վերաբերյալ  լրագրողի հարցին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց. «Դպրոցներում երեխաներ կային, ասում էին՝ փորս է ցավում, սա է ցավում, ու այսպես պարբերաբար դասերից բացակայում են… Տարիներ առաջ մի աշխատակից ունեինք, որին, կարծեմ, 8-րդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի, որ իր տատիկների ցանկը տա։

Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ, օրինակ, կորոնավիրուսով է վարակվել 2 օրով, այդպես պլստար ու մայիսի 9-ին Մոսկվա չգնար։ Լուրջ չէ։ Եթե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչը լիներ, գլուխը քարը, ինչ ուզում էին, թող ընտանիքում անեին, բայց, ցավոք սրտի, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուրջ չէ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

«Աշխարհում ընդունված չէ խոշոր տերությունների հետ անչափահաս երեխաների նման վարվել»,- հավելեց նա։

Անդրադառնալով Վեդիի դեպքին՝ Գեղամ Մանուկյանն, ի թիվս այլնի, ասաց, որ իրավական համակարգը ոչ միշտ է ադեկվատ. «Կեղծ, շինծու մեղադրանքներով մեր հազարավոր քաղաքացիների կարող է քրեական հետապնդման ենթարկել։ Բայց այնտեղ, որտեղ կա իրական քրեական, այլանդակ քրեական դեպք, ամիսներով կարող է մատը մատին չխփել»։

Մանրամասն տեսանյութում

ԱԺ ճեպազրույցներն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031